Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին նաև L խմբում ընդգրկված թիմերը։
Անգլիայի հավաքականը մրցեց Պանամայի թիմի հետ և առավելության հասավ 2:0 հաշվով։
Աչքի ընկան Ջուդ Բելինգեմը և Հարի Քեյնը։
Անգլիան 7 միավորով գրավեց առաջին տեղը և 1/16 եզրափակչում է։ Պանաման երրորդ պարտությունը կրեց և լքում է առաջնությունը։
Երկրորդ տեղը 6 միավորով գրավեց Խորվաթիայի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց Գանայի թիմին։
Գանան 4 միավորով երրորդն է և պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։