2026 թվականի հունիսի 26-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, ըստ որի՝ մեղադրյալը երկու շինարարական ընկերություններից հափշտակել է խոշոր չափի արժեք ունեցող էլեկտրական հաղորդալարեր։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։
Դեպքի հանգամանքները
Խ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2026 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 03.30-ից մինչև 06.00-ը ընկած սահմաններում, «Հոնգչի» մակնիշի X հաշվառման համարանիշի ավտոմեքենայով այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի X հասցե, պատի վրայով ցատկելով ապօրինի մուտք է գործել «էլիտ Շին» ՍՊ ընկերության շինհրապարակում գտնվող շինություն, իր հետ նախապես վերցված երկաթե մկրատով կտրել և հափշտակել է շինության ներսում գտնվող էլեկտրական հաղորդալարերը, որոնք տեղափոխել է ավտոմեքենայի բեռնախցիկ, այսպիսով «էլիտ Շին» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 608,000 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2026 թվականի մարտի 10-ին՝ ժամը 04.15-ից մինչև 06.20-ը ընկած սահմաններում, «Հոնգչի» մակնիշի X հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Ավան համայանքի Աճաrյան X հասցեում գտնվող «Հարվալ Ինժիներինգ» ԲԲ ընկերության շինհրապարակ, այնուհետև ապօրինի մուտք գործելով այնտեղ գտնվող շինություն, իր հետ նախապես վերցված երկաթե մկրատով կտրել և հափշտակել է շինության ներսում գտնվող էլեկտրական հաղորդալարերը, որոնք տեղափոխել է ավտոմեքենայի բեռնախցիկ և նույն օրը վաճառել դեռևս ինքնությունը չպարզված անձի, այսպիսով «Հարվալ Ինժիներինգ» ԲԲ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի’ 1.923.1570 ՀՀ դրամի վնաս:
Խ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 254-րդ 2-րդ մասի 2-րդ մասի 3,4 կետով /2 դրվագ/ /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, նաև գրավ և բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: