ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանում գտնվող մի քանի թիրախների։
«ԱՄՆ ինքնաթիռները հենց նոր հարվածել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև ափամերձ ռադարներին», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա սա անվանել է «հրադադարի համաձայնագրի ևս մեկ խախտման» պատասխան։
«Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն խնդիրը, որը այդքան հաջողությամբ սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց», – զգուշացրել է ամերիկացի առաջնորդը։