Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին J խմբում ընդգրկված թիմերը։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Հորդանանին: 38-ամյա Լիոնել Մեսսին այս առաջնությունում խփեց իր 6-րդ գոլը:
Խմբի մյուս խաղում Ալժիրն ու Ավստրիան հաղթողին չպարզեցին: Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
Արգենտինան 9 միավորով գրավեց առաջին տեղը և 1/16 եզրափակիչում է։ Ավստրիան 4 միավորով երկրորդն է եւ նվաճեց այս խմբից փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը: Ալժիրը 4 միավորով պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։ Հորդանանը երրորդ պարտությունը կրեց և լքում է առաջնությունը։