Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 28.06.2026


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ …

Ի՞նչ սպասել ՍԴ-ից. զրույց Ազատ Արշակյանի հետ

22:32 27.06.2026


Ի՞նչ սպասել ՍԴ-ից. զրույց Ազատ Արշակյանի հետ

Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, որը հետընտրական ամենաքննարկվող իրավաքաղաքական գործընթացներից մեկն է։ Դատավարության ընթացքում քննարկման առարկա են դարձել ոչ միայն ներկայացված դիմումները, այլև դատարանի կազմի անաչառության վերաբերյալ բարձրացված հարցերը։ Միևնույն ժամանակ, քաղաքական ուժերը տարբեր գնահատականներ են տալիս ինչպես ընտրական գործընթացին, այնպես էլ ՍԴ քննությանը։ Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել […] …

ՍԴ-ն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը. լսումները շարունակվում են

21:27 27.06.2026


ՍԴ-ն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը. լսումները շարունակվում են

Ընտրությունների արդյունքների շուրջ իրավական գործընթացը շարունակվում է Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանն այսօր մերժեց «Միասնության թևեր» կուսակցության՝ գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը: Միաժամանակ մյուս քաղաքական ուժերը ներկայացրին իրենց հիմնավորումներն ու միջնորդությունները, իսկ դատարանը հերթով քննեց բարձրացված հարցերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ …

Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

20:51 27.06.2026


Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման 2026-2033 թվականների ռազմավարական ծրագիրը սահմանում է ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականը, ռազմավարական ուղղությունները և գործիքակազմը՝ արձագանքելու ինչպես համաշխարհային տեխնոլոգիական վերափոխումներին, այնպես էլ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և տեսանյութ հրապարակել: …

Մեղրի համայնքում շահագործման է հանձնվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատաբժշկական բաժանմունքը

20:45 27.06.2026


Մեղրի համայնքում շահագործման է հանձնվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատաբժշկական բաժանմունքը

Մեղրի համայնքում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել գործարկման մեկնարկին: Նախագիծը ներառված էր Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագիրը: Կառավարության միջոցներով այս կառույցին հատկացված գումարը կազմել է 261.1 մլն դրամ: Նորակառույց շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, […] …

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

20:33 27.06.2026


ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։ Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին՝ մաղթելով պատվով ու պատասխանատվությամբ իրականացնել ստանձնած առաքելությունը: …

Leave a Comment