«Հեզբոլլահ». Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրն օրինականացնում է Հարավային Լիբանանի օկուպացիան

Շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ղեկավարությունը մերժել է Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը՝ այն անվանելով «նվաստացուցիչ»։

«Այս փաստաթուղթը օրինականացնում է օկուպացիան և կարող է հանգեցնել Իսրայելի կողմից լիբանանյան հողերի անեքսիային», – ասվում է կազմակերպության Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ «Այն զրկում է քաղաքացիներին իրենց տները վերադառնալու իրավունքից և Լիբանանը վերածում է Իսրայելի ձեռքում գտնվող խաղաքարի»։

«Իսրայելական զորքերի դուրսբերումը դիմադրության ուժերի զինաթափման հետ կապելը» «Հըզբոլլահը» համարում է միջամտություն իր ներքին գործերին։ «Մենք այս համաձայնագիրը համարում ենք անվավեր և կհետևենք ԱՄՆ-Իրան հուշագրին, որը նախատեսում է, որ օկուպացիոն ուժերը 60 օրվա ընթացքում կլքեն Լիբանանի տարածքը», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Հունիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպաններ Եչիել Լեյթերի և Նադա Համմադ-է-Մուավադի հետ միասին, հայտարարեցին շրջանակային համաձայնագրի մասին, որը կողմերը կնքել են բանակցությունների հինգ փուլից հետո։ Համաձայնագրի համաձայն՝ իսրայելական ուժերը սկզբում լիբանանյան բանակին կհանձնեն Լիտանի գետից հարավ և հյուսիս գտնվող երկու գոտիներ։

Աստիճանաբար Լիբանանի զինված ուժերը կվերականգնեն «ամբողջ տարածքի նկատմամբ արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը»։ Ոչ կառավարական խմբավորումները կզինաթափվեն, իսկ նրանց ռազմական ենթակառուցվածքները կքանդվեն, ինչը կհարթի Իսրայելի զորքերի լիակատար դուրսբերման ճանապարհը։

Leave a Comment