Իսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ Իսրայելի պաշտպանnւթյան նախարար



Tert.am-ը գրում է․


Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։



«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել անվտանգության գոտում երկարատև մնալուն և համապատասխանաբար նախապատրաստվել զինվորների պաշտպանությանն ու հյուսիսային բնակավայրերի համար սպառնալիքների վերացմանը», – տեսաուղերձում հայտարարել է Կացը։

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը չի նախատեսում իսրայելական ուժերի որևէ նահանջ Հարավային Լիբանանից, քանի դեռ «Հեզբոլլահ» շարժումը չի զինաթափվել երկրի ողջ տարածքում և չի ապահովվել Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը։


Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել են հակամարտության կարգավորման մասին շրջանակային համաձայնագիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment