Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 27-ին, որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով ՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Leave a Comment