Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում 4:1 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի թիմին:
Դիդիե Դեշամի գլխավորած հավաքականի կազմում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն:
Ֆրանսիայի հավաքականը 1/16 եզրափակչի ուղեգիրն ապահովել էր աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում, որտեղ 3:0 հաշվով պարտության էր մատնել Իրաքի թիմին: