Ռուսաստանի և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել Ճապոնական և Արևելաչինական ծովերի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի օդային տարածքում, շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 27-ին Չինաստանի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը անցկացրեցին իրենց 11-րդ համատեղ ռազմավարական օդային պարեկությունը Ճապոնական ծովի, Արևելաչինական ծովի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի վրայով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու երկրի ռազմաօդային ուժերի համատեղ օդային պարեկությունը ցույց տվեց Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման հարցում։