«Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև մարտերը դադարեցնելու շուրջ համաձայնագիր է ստորագրվել

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև մարտերը դադարեցնելու շուրջ համաձայնագիր են ստորագրել: Այն բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ՝ Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման և Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։

Համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Էչիել Լեյթերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն։

Համադեն նշել է, որ շրջանակային համաձայնագիրն առաջին քայլն է դեպի Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը, ռազմական գործողությունների մշտական ​​և վերջնական դադարեցումը և Լիբանանի ժողովրդի վերադարձը դեպի իր հողերը։

Լեյթերն իր հերթին նշել է, որ շրջանակային համաձայնագրի վերջնական նպատակը երկու երկրների միջև խաղաղության հաստատումն է:

Leave a Comment