Վենեսուելայի ափերի մոտ 4.9 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել ավերիչ երկրաշարժից երկու օր անց, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 22:16-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 01:16-ին) Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից 80 կիլոմետր արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։