Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ





Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ, ինչպես դա արդեն արել էր Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության սառեցման հետ կապված։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Ծանոթացել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում արած հայտարարություններին, ինչպես նաև դրա արդյունքներով լրագրողների հետ շփման ընթացքում հնչեցրած խոսքերին։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը քննարկումը շեղում է դեպի դեմագոգիայի ոլորտ, ինչպես դա արդեն արել էր Երևանի՝ այսպես կոչված ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման հետ կապված», – նշել է դիվանագետը։

Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարությունում հստակ նշված է, որ ԵՄ-ի հետ Երևանի մերձեցման ուղին էական ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։ Փաստաթղթում ընդգծվել է ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների համար դրա հետ կապված վնասի կանխման անհրաժեշտությունը», – նշել է դիվանագետը։

«Ուստի ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին, ինչպես կոչ է անում հենց Նիկոլ Փաշինյանը, Երևանը պետք է պատասխանի, – ընդգծել է նա։ – Եվ որքան հնարավոր է շուտ»։
Աղբյուր՝ News.am



Leave a Comment