Մինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինան դիվանագիտական նոտա է ստացել Բելառուսից սահմանային գոտի այցելությունների կանոնակարգի վերաբերյալ, սակայն Մինսկը հղում է կատարել անվավեր փաստաթղթերի վրա, ուրբաթ օրը լրագրողներին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Մենք Մինսկից նոտա ենք ստացել, որի համաձայն՝ նրանք առաջարկում են սահմանային գոտի այցելությունների հատուկ ռեժիմ՝ հղում անելով անվավեր փաստաթղթերի», – նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։


Բելառուսի սահմանային կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի բնակիչների համար պարզեցված մուտք ապահովել բելառուսական անտառներ՝ սունկ և հատապտուղներ հավաքելու համար։


Իր հերթին, Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ դեռևս որևէ հաղորդագրություն չի ստացել Բելառուսից՝ սահմանով ուկրաինացիների անցման վերաբերյալ։


Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment