Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19կմ ճանապարհահատվածում այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Երաշխիքային ժամկետում առաջացած խնդիրների պատճառով կապալառուն իր միջոցներով փոխում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը հետևել են աշխատանքների ընթացքին։
Մանրամասները՝ տեսանյութում: