Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Apple ընկերությունը կորցրել է իր դիրքը՝ իջնելով աշխարհի ամենաթանկ ընկերությունների վարկանիշի երկրորդ տեղից երրորդ։ Այս մասին վկայում են TradingView-ի տվյալները։

Ընկերության բաժնետոմսերի ավելի քան 6 տոկոս անկումից հետո Alphabet-ը՝ Google-ի մայր ընկերությունը, առաջ է անցել Apple-ից և զբաղեցրել երկրորդ տեղը։ Շուկայի մասնակիցների գնահատմամբ՝ Apple-ի բաժնետոմսերի անկումը կապված է գների բարձրացման և չիպերի շուկայի շուրջ ստեղծված մտահոգությունների հետ։

Ներկայումս առաջին տեղում շարունակում է մնալ Nvidia-ն՝ շուրջ 4.74 տրիլիոն դոլար շուկայական արժեքով։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիական ոլորտում նկատվում է ընդհանուր անկում, որը ազդել է նաև ասիական ֆոնդային շուկաների վրա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment