Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի ապաարգելափակված ակտիվների մի մասը կուղղվի ԱՄՆ ֆերմերներից ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ամբողջ աշխարհում շուկաներ ենք բացում ԱՄՆ ֆերմերների համար, և շուտով կբացվի նոր շուկա, այն կոչվում է հրաշալի երկիր Իրան: Մենք պատրաստվում ենք վերցնել նրանց միջոցների մի մասը և կծախսենք դրանք, մենք կգնենք ցորեն, սոյայի հատիկներ և եգիպտացորեն: Այս գործընթացը կսկսվի շատ շուտով»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում:

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment