Ռուսաստանը կրկին սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ձկնային արտադրանքի արտահանման նկատմամբ

Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումների սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի սերտիֆիկացումը։ Այս մասին հայտնել են Ռոսսելխոզնադզորում։

Գերատեսչության տվյալներով՝ որոշումը կգործի մինչև նախկինում արձանագրված խախտումների վերացումը։

Արդյունքում՝ ժամանակավորապես կասեցվել է Հայաստանից Ռուսաստան ձկնային արտադրանքի ամբողջ արտահանումը։

Ռոսսելխոզնադզորը նշել է, որ շարունակվում է համագործակցությունը հայկական կողմի հետ՝ շուկա մատակարարվող արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ։

Leave a Comment