Ի՞նչ դեր է ունենալու Բելինգհեմը Մոուրինյուի «Ռեալում»

The Athletic-ը մանրամասներ է հաղորդում «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խաղային համակարգում Ջուդ Բելինգհեմի ապագա դերի վերաբերյալ։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետն անգլիացի կիսապաշտպանին տեսնում է որպես առանցքային խաղացող «10 համարի» դիրքում՝ 4-2-3-1 մարտավարական սխեմայի պարագայում։

Ավելի հազվադեպ նախատեսվում է 22-ամյա ֆուտբոլիստին օգտագործել որպես «8 համար»՝ տուգանայինից տուգանային գործող կիսապաշտպանի գործառույթներով։

Նշվում է, որ Բելինգհեմը փայլուն հեռանկարներ ունի Մոուրինյուի նոր նախագծում և լինելու է թիմի գլխավոր դեմքերից մեկը։

Leave a Comment