Ռիկարդո Դիոնիսիոն հեռացել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից

Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ավարտվել է ակումբի և մարզիչի միջև պայմանագրի ժամկետը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իրենց աշխատանքն ակումբում ավարտել են նաև մարզչական շտաբի անդամներ Ռուի Տավարեշն ու Մարկո Դուրանը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դիոնիսոյին ակումբի համար դժվարին իրավիճակում կատարած մեծածավալ աշխատանքի համար և մաղթում է հետագա հաջողություններ:

Ռիկարդո Դիոնիսիոն այս տարվա հունվարին էր գլխավորել «Արարատը»:

Ռիկարդո Դիոնիսիոն նախկինում գլխավոր մարզչի պաշտոն է զբաղեցրել շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբներում։ Նա նաև աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» և «Բահիա», մեքսիկական «Լեոն», նաև էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։

Leave a Comment