
«Այսօր մեկ հանգամանք հաստատվեց․ Սահմանադրական դատարանը հենց ինքն իր նախաձեռնությամբ իր իսկ լեգիտիմությունը կասկածի տակ դրեց՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը այդպես լուծելով»,-այս մասին ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով 2026թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկմանը՝ փաստաբանն ընդգծեց․ «Մենք գտնում ենք, որ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն՝ կա՛մ նշանակվի ընտրությունների 2-րդ փուլ, կա՛մ մանատների բաշխման նոր կարգ սահմանվի․․․ Եթե ՔՊ-ն համոզված է իր հանրային աջակցության վրա, ո՞րն է խոչընդոտը, որ միանան մեր դիրքորոշմանը և ընտրության 2-րդ փուլ լինի»։