Կոպիտ խախտումներ Երևանում․ «BYD»-ի և «Նիվայի» վարորդները հայտնաբերվել են • Tribune.am

Օրերս լրատվական կայքերից մեկում տարածվել էր տեսանյութ, որում «BYD»-ի վարորդը՝ կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում էր հանդիպակաց գոտով, իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։

Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հունիսի 24-ին հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Մի տեսանյութ էլ տարածվել էր սոցցանցերում․ «Նիվայի» վարորդը մեքենան վարում էր անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարած։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Leave a Comment