Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներն առանց 11-մետրանոցների

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հավասարվել են Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյին աշխարհի առաջնություններում խաղից խփած գոլերի քանակով՝ չհաշված 11-մետրանոցները, հաղորդում է Yahoo Sports-ն։ Նրանք խփել են 14-ական գոլ։

Ռեկորդակիրը Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն է՝ 16 գոլով։

1.Միրոսլավ Կլոզե (Գերմանիա)՝ 24 խաղ, 16 գոլ
2.Լիոնել Մեսի (Արգենտինա)՝ 28/14
3.Ռոնալդո (Բրազիլիա)՝ 19/14
4.Կիլիան Մբապե (Ֆրանսիա)՝ 16/14
5.Գերդ Մյուլեր (Գերմանիա)՝ 13/13
6.Ժյուստ Ֆոնտեն (Ֆրանսիա)՝ 6/13
73Պելե (Բրազիլիա)՝ 14/12

Մեսին ընթացիկ առաջնությունում 5 գոլ խփելու շնորհիվ գերազանցել է Կլոզեի ռեկորդը և 18 գոլով աշխարհի առաջնություններոի լավագույն ռմբարկուն է։ 18 գոլից 4-ը արգենտինացին խփել է 11-մետրանոցից։

Leave a Comment