Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայում գերիներ կփոխանակեն. Բուդամով


Միջազգային


Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման մասին: Նա այդ մասին հայտարարել է Կիև-Մոհիլա ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ըստ ՌԲԿ-Ուկրաինայի:

«Աստծո կամքով, մենք առաջիկա մի քանի օրերին կտեսնենք փոխանակում», – նշել է նա:

Բուդանովը որևէ կոնկրետ մանրամասներ չի ներկայացրել առաջիկա փոխանակման մասին: Նա նաև ընդգծել է, որ մարդկային կյանքը անգին է, և գերիների վերադարձման հարցում ոչինչ չի կարելի անտեսել:

Հունիսի 23-ին Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ ապագայում պլանավորում են գերիների և քաղաքացիական անձանց նոր փոխանակում:


Leave a Comment