Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մխիթար Մարգարյանին պատկանող հաց և հացաբուլկեղենի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորաբար՝
– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
– չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը․
– հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
առաստաղը չի եղել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հաց և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
