26 Հունիսի 2026, 10:00
Ամերիկացի դերասան և պարող Փոլ Կարմիրյանը մասնակցել է «Խաղալիքների պատմություն 5» անիմացիոն ֆիլմի հնչյունավորմանը։
Նա իր ձայնը նվիրել է Ալեքսանդր Մանուկյան անունով կերպարին՝ Բլեյզ Մանուկյանի հորը, որը ֆիլմի նոր մասի գլխավոր հերոսուհիներից մեկն է։
Ալեքսանդր Մանուկյանը դարձել է «Pixar» ստուդիայի պատմության մեջ հայկական ծագում ունեցող առաջին կերպարը։ Իսկ Բլեյզը ներկայացված է որպես բազմազգ ընտանիքի զավակ՝ կիսով չափ հայ, կիսով չափ աֆրոամերիկացի։
Ֆիլմում կա հուզիչ տեսարան, որտեղ հայրն ու դուստրը հաղորդակցվում են հայերենով․ աղջիկը նրան դիմում է «Պապա», իսկ նա պատասխանում է՝ «Անուշիկս»։
Փոլ Կարմիրյանի խոսքով՝ այս դերն իր համար առանձնահատուկ անձնական և խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ իր մոր օրիորդական ազգանունը նույնպես Մանուկյան է։