«Նոան» պորտուգալացի նորեկ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին. ակումբի կազմը համալրել է պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրան։

​Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, 27-ամյա դարպասապահի վերջին թիմը եղել է Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Ժիլ Վիսենտեն», որտեղից նա համաձայնագրով է տեղափոխվել «Նոա»։

​Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ֆիգեյրան հանդես է եկել նաև պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշ», «Լեյշոեշ» և «Էշտորիլ» ակումբներում։ Երևանյան թիմի կազմում պորտուգալացի դարպասապահը հանդես կգա 99 համարի խաղաշապիկով։

Leave a Comment