Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին «Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու համար:

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարվա ընթացքում ձեւավորել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական հաջողություններ նաեւ իր նոր պաշտոնում»,- X-ում գրել է թուրք դիվանագետը։

Leave a Comment