Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռը բախվել է թռչունների երամին – Ազգ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին տեղափոխող ռազմական ուղղաթիռը թռիչքի ժամանակ բախվել է թռչունների երամի։

Ինչպես հաղորդում է Իսրայելի 9-րդ ալիքը, այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Դեպքից հետո ուղղաթիռը անվտանգ վայրէջք է կատարել երկրի կենտրոնական մասում գտնվող ռազմական բազայում։

«Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, և ուղղաթիռը լուրջ վնասներ չի կրել», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment