ԱՄՆ-ն մեղմացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության շրջանակում Իրանի հավաքականի համար սահմանված վիզային սահմանափակումները՝ թույլատրելով թիմին երկիր մուտք գործել խմբային փուլի երրորդ տուրի՝ Եգիպտոսի դեմ խաղից երկու օր առաջ։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում։ Ինչպես նշվում է, իրանցիները նախկինի պես պարտավոր են ԱՄՆ-ի տարածքը լքել հենց խաղի օրը։
«Սիեթլում կայանալիք երրորդ խաղին մասնակցելու համար թիմին թույլատրվել է ԱՄՆ մուտք գործել հանդիպումից երկու օր առաջ։ Միաժամանակ, Իրանի հավաքականը պարտավոր կլինի լքել երկիրը խաղի օրը։ Ընդհանուր անվտանգության միջոցներն ու ընթացակարգային կանոնները մնում են անփոփոխ։ Մենք շարունակում ենք առաջնահերթ համարել մրցաշարի հնարավորինս անվտանգ անցկացումը խաղացողների, անձնակազմի և երկրպագուների համար»,- ասված է ներկայացուցչի հայտարարության մեջ։
