«Բարսելոնայի» ղեկավարությունը հստակեցրել է թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի ապագան։ Այս մասին հաղորդում է Marca պարբերականը։
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ «Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել բրազիլացուց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Կատալոնական թիմի կազմում Ռաֆինյան այժմ համարվում է անձեռնմխելի խաղացող։
29-ամյա բրազիլացին «Բարսելոնայում» է 2022 թվականի ամառվանից։ Ռաֆինյայի և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո։