ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը։ 

Ի թիվս էներգետիկայի բնագավառում համագործակցության մի շարք հարցերի՝ քննարկման հիմնական թեման եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։ 

Նախարարի տեղակալը նշել է ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար և հույս է հայտնել հնարավոր սեղմ ժամկետներում այն ավարտելու վերաբերյալ։

Իրանական կողմը ևս կարևորել է ծրագրի ավարտը, ինչը հնարավորություն կտա ավելացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Կողմերը պայմանավորվել են համատեղ վերահսկել ծրագրի ընթացքը։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment