Լիբանանի առողջապահության նախարարությունը թարմացրել է երկրի հարավում և արևելքում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թվի վերաբերյալ իր տվյալները։
«Մարտի 2-ին ռազմական սրացման սկսվելուց ի վեր զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4230-ի, իսկ վիրավորների թիվը՝ 12179-ի», – ասվում է նախարարության X-ի հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ չնայած հունիսի 19-ին կողմերի միջև հայտարարված հրադադարին, Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը։ «Հունիսի 23-ի՝ երեքշաբթի օրվանից ի վեր Նաբաթիե շրջանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է յոթ մարդ», – հայտնել է նախարարությունը։
Ավելին, հարավային շրջաններում ավերակները մաքրող փրկարարական խմբերը հայտնաբերել են ռմբակոծությունների հետևանքով զոհված 29 քաղաքացիական անձանց մարմիններ։