Ճապոնական տիեզերական ապարատը, որը նախատեսված է Մարսի արբանյակ Ֆոբոսից հողի նմուշներ հավաքելու համար, տեղափոխվել է Տանեգասիմա կղզու տիեզերակայան և ներկայումս գտնվում է արձակման նախապատրաստական փուլում։
Արձակումը նախատեսված է 2026 թվականի աշնանը և իրականացվելու է H3 ծանր դասի կրող հրթիռի միջոցով։ Թռիչքը դեպի Մարս կտևի մոտ մեկ տարի։ Դրանից հետո MMX (Martian Moons eXploration) առաքելության տիեզերական զոնդը 2027–2030 թվականներին կուսումնասիրի Մարսի արբանյակներ Ֆոբոսն ու Դեյմոսը։ Զոնդի վայրէջքային սարքը նախատեսում է մի քանի վայրէջք կատարել Ֆոբոսի վրա և հավաքել առնվազն 10 գրամ նմուշ։
Նախատեսվում է, որ 2031 թվականին զոնդը Երկիր կբերի նմուշներով պատիճը։ Այս առաքելության նպատակն է պարզել Մարսի արբանյակների ծագումը։ Նշվում է նաև, որ 2019 թվականին Ճապոնիայի «Հայաբուսա-2» զոնդը նմուշներ էր վերցրել Ռյուգու աստերոիդից և 2020 թվականին դրանք վերադարձրել Երկիր։
