Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն կապ է պահում Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Տեր Պետրոս Եպս. Մանվելյանի հետ։ Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով նաև երկու հայ ընտանիքի տուն է քանդվել։

«Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն, երկրաշարժը ահավոր ու սարսափազդու ցնցում է առաջացրել և նյութական ու մարդկային վնասները բազմաթիվ են։ Մինչ այժմ ժողովրդի մոտ տիրում են վախն ու անորոշությունը»,- հավելել են կաթողիկոսությունից։

Leave a Comment