Իտալիայի ԱԳ նախարարը Արաղչիի հետ զրույցում բացատրել է ամերիկյան ինքնաթիռների հետ կապված իրավիճակը

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում վստահեցրել է, որ Հռոմը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի որևէ ռազմական գործողության։

«Ես խոսել եմ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ։ Իտալիան երբեք չի մասնակցել որևէ ռազմական նախաձեռնության և երբեք թույլ չի տվել իր բազաների օգտագործումը Իրանի դեմ պատերազմելու համար՝ խստորեն հետևելով Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրերին», – գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում:

Իտալացին նաև կոչ է արել լիովին բացել Հորմուզի նեղուցը և ապահովել բոլոր իտալական բեռնատար նավերը անցումը, որոնք, նրա խոսքով, շարունակում են արգելափալված մնալ: Տայանին նաև հիշեցրել է Իտալիայի դեսպանատան Թեհրան վերադարձի մասին։ «Սա երկխոսության ցանկության ամենաակնհայտ նշանն է, այդ թվում՝ տնտեսական և մշակութային կապերի վերականգնման համատեքստում», – հավելել է նախարարը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկո Ռյուտեի՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին ՆԱՏՕ-ի աջակցության մասին հայտարարություններից հետո որոշ անդամ պետություններ հայտարարել են, որ դրանով իսկ դարձել են Իրանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեղսակից՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Leave a Comment