Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի – Ազգ

Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել է  164-ի,  վիրավորներինը՝ 971-ի։ Associated Press-ի փոխանցմամբ՝  նման տվյալներ է  հրապարակել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։

Փրկարարական խմբերը շտապում են ամենաշատ տուժած շրջաններ՝ փլատակներում մնացած մարդկանց դուրս բերելու համար։

Հունիսի 24-ի երեկոյան տեղի ունեցած 7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժերը վերջին մեկ դարում Վենեսուելայում տեղի ունեցած ամենաուժեղներից էին:

Երկրի գլխավոր օդանավակայանը ստացած վնասվածքների պատճառով չի գործում։

Leave a Comment