Հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 48 թիմ պայքարելու է չեմպիոնական գավաթի համար։ Գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի եզրափակչում հաղթել է Ֆրանսիային։ Opta վերլուծական հարթակը թարմացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները. ըստ նորացված տվյալների՝ Մունդիալի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի ազգային հավաքականն է։
Radar Armenia-ն աշխարհի առաջնության թեմայով մի քանի հարց է ուղղել Երևանի քաղապետ Տիգրան Ավինյանին․
-Պարոն Ավինյան, հետևո՞ւմ եք աշխարհի առաջնությանը։
-Ես Իտալիայի հավաքականի երկրպագուն եմ, բայց քանի որ Իտալիան չի մասնակցում, հետևապես այս առաջնությունն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։
-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ որ երկրի հավաքականը կդառնա չեմպիոն։
-Կարծում եմ՝ ամենամեծ հնարավորություններն ունի Ֆրանսիան։
Լիլիթ Աբրահամյան
