Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին քիչ հավանական է համարել 4 տարի անց աշխարհի առաջնությանը դարձյալ մասնակցելու հնարավորությունը։
«Խաղադաշտում չեմ մտածում իմ տարիքի մասին, հաճույք եմ ստանում ֆուտբոլից և ֆիզիկապես ինձ լավ եմ զգում։ Վճռական եմ տրամադրված հաղթանակի հասնելու հարցում։ Մի օր մարմինս կհանձնվի, բայց առայժմ հաճույք եմ ստանում։
Աստծուց ավելին չեմ կարող խնդրել։ Նա տվել է ինձ ամեն ինչ սպորտում։ Միակ բանը, որ կարող եմ խնդրել առողջությունն է ինձ և ընտանիքիս համար։
Աստծուց ևս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ։ Այդ մասին հիմա չեմ մտածում։ Ես կենտրոնացած եմ ներկայի վրա»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Մեսսին 6-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը։ Նա խմբային փուլի առաջին երկու տուրում խփել է 5 գոլ և աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է՝ 18 գոլով։