Կառավարության որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կապահովվի համապատասխան օրենսդրական ակտերով, մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը:
Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ 2025 թ. տարեկան հաշվետվությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ՝ «Վերածնվող Հայաստան»-1 470 000 դրամ, «Հայ Յեղափոխական դաշնակցություն»-3 780 000 դրամ, «Բարգավաճ Հայաստան»-2 400 000 դրամ, «Հանրապետություն»-1 960 000 դրամ, «Քաղաքացիական պայմանագիր»-8 340 000 դրամ։