Ի՞նչ պարտավորություններ ունեն փաստաբանները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակում

Փաստաբանները որոշ դեպքերում ոչ միայն իրավաբանական ծառայություններ են մատուցում, այլև ներգրավվում են ֆինանսական կամ կորպորատիվ գործարքների նախապատրաստման և իրականացման գործընթացներում։ Այդ պատճառով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքը նրանց համար նախատեսում է որոշակի պարտավորություններ՝ ուղղված ֆինանսական հանցագործությունների կանխարգելմանը։

Օրենքի համաձայն՝ փաստաբանը հաշվետվություն տրամադրող անձ է համարվում միայն կոնկրետ դեպքերում, երբ մասնակցում է, օրինակ, անշարժ գույքի առուվաճառքի, հաճախորդի միջոցների կամ բանկային հաշիվների կառավարման, ինչպես նաև իրավաբանական անձանց ստեղծման և կառավարման հետ կապված գործարքների նախապատրաստմանը կամ իրականացմանը։

Եթե փաստաբանի մոտ առաջանում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածներ, նա պարտավոր է ներկայացնել համապատասխան հաշվետվություն՝ անկախ գործարքի կամ գործարար հարաբերության գումարի չափից։ Միաժամանակ օրենքը սահմանում է նաև պարտադիր տեղեկացման ենթակա մի շարք գործարքներ, այդ թվում՝ անշարժ գույքի առուվաճառքի, իրավաբանական անձանց հիմնադրման, բաժնեմասերի և բաժնետոմսերի ձեռքբերման կամ օտարման հետ կապված գործողությունները։

Թեմայի վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Ֆիդելիթի Ֆոնսալթինգ իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Արմեն Մելքումյանի հետ։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment