Թրամփը ծրագիր ունի այն դեպքում, եթե Իրանը դուրս գա համաձայնագրից. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունների մի քանի տարբերակ ունի, եթե Իրանը հրաժարվի կատարել համաձայնագրի պայմանները, սակայն Վաշինգտոնը դեռևս նախընտրում է դիվանագիտությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահն իր տրամադրության տակ ունի մի շարք տարբերակներ։ Եթե Իրանը խախտի իր խոստումը կամ որոշի, որ չի ցանկանում գործարք կնքել, և եկեք հուսանք, որ դա տեղի չի ունենա, քանի որ դա այն չէ, ինչ մենք ուզում ենք, մենք դիվանագիտությանը կտանք աշխատելու բոլոր հնարավորությունները… Եթե դրանից ոչինչ չստացվի, նախագահը գիտի, թե ինչ տարբերակներ ունի», – ասել է Ռուբիոն Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների և Բահրեյնի թագավորի հետ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ, պետքարտուղարը հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ գործողությունների որ ուղղություններն է դիտարկում Թրամփը։

«Իհարկե, ես ձեզ հետ կոնկրետ տարբերակներ չեմ քննարկի, սակայն նախագահն ունի որոշումներ կայացնելու բազմաթիվ տարբերակներ», -նշել է Ռուբիոն։

Leave a Comment