2026 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 11.7%

2026 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9.9%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.

շինարարություն՝ 27.1% աճ,

ծառայություններ՝ 14․7% աճ,

արդյունաբերություն՝ 9․5% աճ,

առևտրի շրջանառությունը մնացել է անփոփոխ։

2026 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 5․3%-ով. արտահանումը նվազել է 11․5%-ով, իսկ ներմուծումը՝ 1․6%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.2%:

Leave a Comment