Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Շվեյցարիայի հավաքականը Վանկուվեր քաղաքում մրցեց Կանադայի թիմի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով։
Շվեյցարիայի գոլերը խփեցին «Սևիլիայի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը և գերմանական «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Յոհան Մանզամբին։
Կանադայի հավաքականից աչքի ընկավ բելգիական «Ռոյալ Յունիոնի» հարձակվող Պրոմիս Դևիդը։
B խմբում Շվեյցարիան 7 միավորով գրավեց առաջին տեղը և նվաճեց 1/16 եզրափակչի ուղեգիր։ Պայքարը փլեյ-օֆֆում շարունակում է նաեւ Կանադան, որը 4 միավորով երկրորդ տեղում է։
4 միավոր վաստակեց նաև երրորդ տեղը զբաղեցրած Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը։
Երրորդ տուրում բոսնիացիները ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում 3:1 հաշվով պարտության մատնեցին Կատարի հավաքականին։
Կատարը 1 միավորով գրավեց վերջին տեղը և ավարտեց պայքարն աշխարհի առաջնությունում։ Բոսնիա և Հերցեգովինայի թիմը գործնականում ևս դուրս կգա 1/16 եզրափակիչ։