
«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է․ մենք ինչ էլ անում ենք՝ թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք․․․, բայց այդ շուկան մեղմ ժպտում է և շարունակում իր գործը»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքական հայտարարությունն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը, ՀՀ-ում չի աշխատելու ոչ մի հեռախոս, որը օրինական ճանապարհով չի ներմուծվելու, դրանով մաքսիմում կարելի է պոպոկ կոտրել»,- ընդգծեց Փաշինյանը։