Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բջջային հեռախոսների շուկան երկար ժամանակ եղել է «ամենասև շուկաներից մեկը»։
Նրա խոսքով՝ այդ դարաշրջանն ավարտվում է, և շուկայում չեն կարող շրջանառվել այնպիսի հեռախոսներ, որոնք չունեն օրինականության հաստատում։
«Այն հեռախոսը, որը չի հավաստում, որ օրինական է, դրանով կարելի է մենակ պոպոք կոտրել», – նշել է Փաշինյանը։