
«Մենք կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս պրոցեսների մասին, ես համոզված եմ, որ ԵԱՏՄ մի շարք երկրներում այս նույն պրոցեսները առանց հայտարարելու է տեղի ունենում․․․ Հետևաբար ԵԱՏՄ ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու համար»,-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես նաև հարցեր ունեմ մեր գործընկերներին այն հայտարարության հետ կապված, որը նրանք իմ բացակայությամբ ընդունել են։ Եվ մենք պետք է հասկանանք՝ դա ինչ է նշանակում գործնականում։ Եթե ցանկացած երկիր ցանկացած երկրի մասին կարող է որոշումներ կայացնել, եթե այս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին»,- հավելեց է Փաշինյանը։