Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը Մայամի քաղաքում 3:0 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ։
Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մատեուս Կունյան։
76-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, ով վերականգնվել է վնասվածքից հետո և առաջին հանդիպումն անցկացրեց առաջնությունում։
C խմբում Բրազիլիան 7 միավորով գրավեց ռաջին տեղը և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։
Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց և փլեյ-օֆֆ դուրս եկավ նաեւ Մարոկկոն, որը վերջին տուրում 4:2 հաշվով հաղթեց Հայիթիի թիմին։
Շոտլանդիան 3 միավորով երրորդն է և պահպանում է 1/16 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։