Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերայիններից է, և դրա «սև» հատվածի դարաշրջանն ավարտվում է։
«ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որի օրինական ճանապարհով ներմուծված լինելը չի հավաստիացվի, չի աշխատելու։ Դրանով առավելագույնը կարելի կլինի ընկույզ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք ինչ էլ անեն՝ «թռչեն վերև, իջնեն ցած, ջղայնանան, կատաղեն», այդ շուկան մեղմ ժպտում է և շարունակում իր գործը․․․
Վարչապետի խոսքով՝ այս քննարկումները սկսվել են մեկուկես տարի առաջ։ «Հիմնական խնդիրը հետևյալն է․ երբ բջջային հեռախոսը միացվի, քանի դեռ չի հավաստիացվել, որ այն օրինական ճանապարհով է ներմուծվել կամ պետության հետ հարաբերություններում չի հայտնվել «կանաչ գոտում», ապա այդ հեռախոսը ՀՀ-ում չպետք է աշխատի»,- շեշտել է նա։
Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ պետք է մտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
