Թրամփն ասել է, որ չէր գնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե չլիներ Էրդողանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հիմնականում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով, և քիչ հավանական է, որ կմասնակցեր, եթե այն անցկացվեր մեկ այլ երկրում։

«Չեմ կարծում, որ կգնայի դրան, եթե նախագահ Էրդողանը չհյուրընկալեր այն Թուրքիայում», – ասել է ԱՄՆ առաջնորդը հունիսի 24-ին՝ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։

«Նա զանգահարել է ինձ և ասել. «Խնդրում եմ, եկեք, ես այն գագաթնաժողովը հյուրընկալում եմ Թուրքիայում, և Միացյալ Նահանգները պետք է ներգրավված լինի։ Այսպիսով, ես գնում եմ նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով»», – ասել է Թրամփը՝ անդրադառնալով Էրդողանի հետ իր զրույցին։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում տեղի կունենա հուլիսի 7-8-ը։ Վաշինգտոնը նախկինում բազմիցս և խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ի որոշ եվրոպական դաշնակիցների գործողությունները Իրանի հետ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ժամանակ։

Leave a Comment